Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք (BBC) |aysor.am|

aysor.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը

Հաղորդվում է, որ վերջին ժամերի ընթացքում վարչապետի առողջական վիճակը վատթարացել է, որից հետո բժիշկները որոշել են նրան տեղափոխել արհեստական շնչառության սարքին ավելի մոտ:

Նրա խնդրանքով իրեն վարչապետի պաշտոնում կփոխարինի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Կիրակի  55-ամյա Ջոնսոնը տեղափոխել են Սուրբ Թոմայի հիվանդանոց`կորոնավիրուսով վարակի ծանր ախտանիշներով:

Անցած գիշերը հիվանդասենյակում անցկացրած Բորիս Ջոնսոնն ընդամենը մի քանի ժամ առաջ էր հայտնել, որ ոգով թարմ է և շարունակում է ղեկավարել կառավարության աշխատանքը:
 
Twitter-ի իր միկրոբլոգում 55-ամյա Ջոնսոնը գրել էր, որ կապի մեջ է իր թիմի հետ՝ շարունակելով համատեղ աշխատանքը վիրուսի դեմ պայքարում և հոգալով այն բանի համար, որ բոլորն անվտանգ լինեն:
 
Նա նաև շնորհակալություն էր հայտնել առողջապահության ազգային համակարգի աշխատակիցներին, որոնք  հոգ են տարել իրեն և այլ հիվանդների, նրանց փայլուն աշխատանքի համար: 
 
«Դուք ամենալավն եք, ինչ կա Մեծ Բրիտանիայում», – գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով