«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ մեկ այլ հարց հնչեց լյուստրացիայի մասով, որին Աննա Վարդապետյանը պատասխանեց․
«ՀՀ-ն անցում է կատարել քվազի դեմոկրատական կարգերից դեպի դեմոկրատական կարգեր։ Լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ։
ՄԻԵԴ-ի գնահատմամբ ընթացակարգային երաշխիքներ չի ապահովվում լյուստրացիա ենթարկվող անձի համար։ Այս պատճառով ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում այս գործընթացը և խորհուրդ չեն տալիս պետություններին դիմելու լյուստրացիայի գործընթացին։
Դրա փոխարեն այսօր ավելի կիրառելի է դառնում վեթինգի գործընթացը, որը դատավարական երաշխիքների ապահովման տեսանկյունից ավելի ընդունելի է վերոնշյալ կառույցի փիլիսոփայության տեսանկյունից»,-ասաց նա։