Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. Հայկ Մհրյան |shantnews.am|

shantnews.am: Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

«Հնարավոր վարակակիր հանդիսացող անձանց հետ շփումները բացառելու նպատակով հիշյալ տարածքների կայուն պահակակետերում հերթապահող ոստիկանության աշխատակիցների քանակը կազմում է օրական 137 ծառայող, հիշյալ գործողությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով և կրում է շարունակական բնույթ:

Շարունակում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժերով տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների իրազեկման գործընթացը: Արդյունքում՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներից 36-ի նկատմամբ կազմվել են արձանագրություններ»,- ներկայացրել է Մհրյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով