ermenihaber.am: Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ իրականացրել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան, 4 քուրդ զինյալի է սպանել։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինվորական ստորաբաժանումները սպանել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալներին, որոնք փորձել են մուտք գործել Սիրիայի հյուսիս-արևելք։