Հարկային պարտավորությունները պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով. Էկոնոմիկայի նախարար |pastinfo.am|

pastinfo.am: Արտակարգ դրությունն ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ, որ կազմակերպություններն ունեն պետության առջև, մասնավորապես հարկային պարտավորությունների: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը անդրադառնալով հարցին, որ որոշ կազմակերպություններ բողոքում են ՊԵԿ-ը կալանք է դնում հաշիվների վրա և բռնագանձումներ անում:

«Հարկային պարտավորությունները պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով: Համապատասխանաբար, եթե մի տեղ զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ն ստիպված են այդ կազմակերպությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկել, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատմամբ, ապա այդ պարտավորությունները պետք է կատարվեն:

Համապատասխանաբար գիտենք, որ ժամանակները դժվար են, որ այս իրավիճակում կարիք ունեցող խմբեր կան, որոնց կառավարությունն աջակցում է թե’ սոցիալական, թե’ տնտեսական գործիքների միջոցով, բայց այն կազմակերպությունները և անհատները, որոնք ունեն պարտավորություններ, պետք է իրենց պարտավորությունները սպասարկեն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով