Օպերային երգչուհին այդ պահին հրաժարվել է թեստավորվել, հաջորդ օրը մահացել է․ քույրը վատառողջ է |factor.am|

factor.am: Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները հրավիրել են երգչուհուն, որպեսզի նա թեստավորում անցնի և հոսպիտալացվի, սակայն նա այդ պահին հրաժարվել է:

Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օպերային երգչուհի Աննա Սարդարյանի մահվան հանգամանքների մասին հարցին՝ ասաց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Նա ասել է, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, ինչից հետո առավոտյան արդեն մահը վրա է հասել»,- նշեց նա:

Նիկողոսյանը հավելեց, որ պարզվում է նրա շփման շրջանակը, արդեն հայտնի է, որ. քույրը վատառողջ է, նախարարության մասնագետները կապ են հաստատել վերջինիս հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով