Իսպանիայում 24 ժամում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 100 000-ը |tert.am|

tert.am: Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102 136-ի: Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալները՝ մեկ օրում արձանագրվել է հիվանդությունից մահացության ամենամեծ ցուցանիշը:

Ըստ չորեքշաբթի հրապարակված տվյալների՝ վերջին 24 ժամում 864 մարդ է մահացել Իսպանիայում՝ մահվան ընդհանուր դեպքերը հասցնելով 9053-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 70 436 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով