Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել ԱՀ մի շարք ընտրատեղամասերում

Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները մի շարք ընտրատեղամասերում իրականացրել են ստուգայցեր: Այս մասին հայտնում է Արցախ/տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը։

Ստուգայցի ընթացքում՝
-մասնագետները ընտրական տեղամասերում ծանոթացել են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ընթացքին,
– ստուգվել են հանձնաժողովների անդամների անհատական անհրաժեշտ պարագաներով ապահովվածությունը,
– ընտրողների համապատասխան թվաքանակի ձեռնոցների, դիմակների, գրիչների և ալկոգելի առկայությունը,
-հանձնաժողովի անդամների կողմից սոցիալական հեռավորության ապահովումը:

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կարծիքով ընտրատեղամասերում պահպանվել են սանիտարահիգիենիկ կանոնները, իսկ տեղ գտած որոշակի բացթողումները համապատասխան ցուցումների արդյունքում շտկվել են:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով