Որքա՞ն ենք վճարելու տնտեսությունը վերակենդանացնելու համար․ BBC-ի անդրադարձը |civilnet.am|

civilnet.am: BBC-ի ռուսական ծառայության հոդվածագիր Ալեքսեյ Կալմիկովը գրում է, որ երկիր մոլորակի վրա կյանքը կարծես կանգ է առել: Վերադարձը սովորականին, եթե այն նույնիսկ հնարավոր է, ավելի թանկ կարժենա, քան որևէ հետպատերազմյան ճգնաժամ: Վիրուսը վերջնական հաշիվը կներկայացնի ամիսներ, եթե ոչ տարիներ անց, սակայն Արևմուտքն արդեն իսկ կանխավճար է կատարում տնտեսության բուժման և վերականգնման համար, և խոսքը տրիլիոնավոր դոլարների մասին է։

Արևմուտքում կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին չի հասել, և դրա տևողությունից է կախված՝ որքանով մարդիկ կաղքատանան։ Երկրների մեծ մասում կարանտինն արդեն մեկ-երկու շաբաթ է` ուժի մեջ է, իշխանությունները նախազգուշացնում են, որ որևէ ձևով այն կարող է ձգվել նույնիսկ վեց ամիս:

Աղետի մոտավոր ծավալը կարելի է գնահատել՝ նայելով, թե որքան գումար են այս շատ նախնական փուլում նախատեսում ծախսել հարուստ երկրները տնտեսությունը վերակենդանացնելու համար:

Գումարները հսկայական են, աննախադեպ ու ահարկու: Միացյալ Նահանգները հաստատել է 2 տրիլիոն դոլարի հակաճգնաժամային փաթեթ, Եվրոպան նախատեսում է կես տրիլիոն, բայց շատ ավելին է նախատեսում: Ընդհանուր առմամբ, G20-ի երկրներն արդեն խոստացել են ծախսել մոտ 5 տրիլիոն դոլար՝ ընթացիկ ճգնաժամի դեմ պայքարի համար. սա համարժեք է համաշխարհային տնտեսության տարեկան ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսին:

Եվ ի տարբերություն նախորդ ճգնաժամերի, խոսքը ոչ թե կենտրոնական բանկերի կողմից նոր փող տպելու, այլ հասարակության առկա և արդեն իսկ նվազող ընդհանուր իրական եկամուտների՝ ի շահ տուժածների վերաբաշխման մասին է:

Այլ կերպ ասած՝ բոլորն են աղքատանալու։ Նրանք, ովքեր կգոյատևեն, կվճարեն նրանց համար, ովքեր չեն գոյատևի: Հաղթողներ չեն լինի:

«Հիմա պարզ է, որ աշխարհը սուզվում է ռեցեսիայի փուլ»,- համաշխարհային տնտեսության անկումն է կանխատեսում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան: Ըստ նրա՝ այն կլինի ավելի վատ, քան անգամ 2009-ի մեր վերապրած ճգնաժամը։

ԱՄՀ-ի ղեկավարը չբացառեց 2021 թ. պատասխան տնտեսական թռիչքը, բայց միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի զսպել այս համաճարակը և շտկել դրա միջոցով առաջ եկած աղճատումները: Դրա համար անհրաժեշտ է «կանխել սնանկությունների և կրճատումների ալիքը, որոնք սպառնում են ոչ միայն տնտեսության վերականգնմանը, այլև սոցիալական համերաշխությանը»,- գտնում է նա: Դա շատ թանկ կարժենա:

Ինչի՞ համար անհրաժեշտ կլինի վճարել

Կորոնավիրուսը ի ցույց դրեց որոշ երկրների առողջապահական համակարգում առկա թերությունները և մյուսների լիակատար փլուզումը: Առաջին հրատապ ծախսերն ուղղվեցին հենց այդտեղ՝ ժամանակավոր հիվանդանոցներ, դիմակների և սարքավորումների անհապաղ գնումներ, բժշկական անձնակազմ: Երբ փոշին նստի, շատ երկրներ ստիպված կլինեն լուրջ ներդրումներ կատարել այս համաճարակի կողմից հայտնաբերված առողջապահական խնդիրների լուծման համար:

Բացի հիվանդներին փրկելուց և պատվաստանյութ ստեղծելուց Արևմուտքն ուրիշ ինչի՞ վրա առաջնահերթ գումարներ կծախսի: Յուրաքանչյուր երկիր ունի իր ցուցակը, բայց արդեն հայտարարված հակաճգնաժամային միջոցառումների մոտավոր ցուցակն ընդհանուր առմամբ այսպիսի տեսք ունի:

– Գրեթե բոլոր երկրները սկսել են վարսահարդարներին, տաքսիստներին, դիզայներներին և ռեստորաններին խոստացվելիք աջակցությամբ: Նրանք փոքր բիզնեսին, անհատ ձեռներեցներին և ինքնազբաղներին խոստանում են անփոխհատույց դրամաշնորհներ և արտոնյալ վարկեր:

– Փողի ուղղակի բաշխում. յուրաքանչյուր ամերիկացի կստանա մինչև 1 200 դոլար կանխիկ գումար, ճապոնացիներին ու հույներին նույնպես խոստանում են «նվերներ»:

Ավելին կարդացեք Civilnet.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով