armenpress.am: ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հերքում է, որ ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել: Այս մասին Մհրյանն ասաց մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա: Ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ կրթահամալիրը, բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են այս շրջանակներում, իրականացնում է»,- ասաց Մհրյանը: