lragir.am: Մարտի 28-ի ժամը 12։00 դրությամբ ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Ավտոմեքենաներում սահմանված քանակից ավելի անձանց տեղափոխելու պարագայում 1843 դեպքով ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից։ Իսկ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի՝ ավելի ուղևոր տեղափոխելու համար»,- ասաց նա։
Ըստ փոխոստիկանապետի՝ ոստիկանությունը վարչական տուգանքների մասով իր գործողությունները կատարել է օրենքի սահմաններում։ «Ինչ վերաբերում է նախազգուշացմանը, հետո տուգանելուն, դուք բոլորդ կհիշեք, որ մինչև 16։00-ն մենք խնդրեցինք մեր հայրենակիցներին , ընթացքում բացատրում ու ուղղորդում էինք, որպեսզի նրանք գիտակցեն, որ 16։00-ից հետո գործելու էինք օրենքի սահմաններում»,- ասաց նա։