Իրաքի հյուսիսում թուրքական զինուժը մարդկային ուժի կորուստներ ունի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 25-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում ծառայող թուրք զինվորականների դեմ իրականացված հարձակման հետևանքով թուրքական զինուժի 2 զինվոր է սպանվել,  ևս 2-ը՝ վիրավորվել։

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ հարձակումն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալները։

Նախարարությունը նաև հաղորդել է, որ թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել թիրախների վրա, ինչի հետևանքով 8 քուրդ զինյալ սպանվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով