Արցախն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին. ԱԳ նախարարությունն արձագանքել է Գուտերեշին |armenpress.am|

armenpress.am: Արցախն աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Արցախը վերահաստատում է իր լիարժեք հավատարմությունը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին»,-նշում են Ստեփանակերտում:

Հայաստանը ևս լիակատար աջակցություն է հայտնել կոչին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով