Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում․ քաղաքապետ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի հրազդանցիներ,
Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով