Վրաստանի քաղաքացիներն իրենց երկիր կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով

Հայաստանում Վրաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև։

«Ի ուշադրություն Հայաստանի Հանրապետությունում ցտնվող Վրաստանի քաղաքացիների՝

Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով, Վրաստանի Կառավարությունն ընդունել է նոր կանոնակարգ։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, որը բաց կլինի ժամը 10։00-18։00։ Բեռնատարների համար բաց են սահմանային բոլոր վերահսկման անցակետերը շուրջօրյա ռեժիմով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով