Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացվել են կահավորման կահավորման աշխատանքներ։
«Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ:
Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
- «Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):
- «Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:
- «Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:
- «Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: