Ի գիտություն Կիևից Հայաստան վերադարձողների. Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհուրդը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում լրացուցիչ տեղեկություններ են տրվել մարտի 25-ին SkyUp ընկերության չվերթով Հայաստան վերադարձողների համար:
«Մարտի 25-ին Հայաստան վերադարձող SkyUp ուկրաինական ընկերության այն ուղևորները, ովքեր Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։ Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել ծանոթների, բարեկամների ծառայությունից, ովքեր կարող են իրենց Կիև հասցնել անձնական տրանսպորտով»։
Գրառման մեջ ասվում է, որ անձնական ավտոմեքենաների միջմարզային տեղաշարը, ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, սահմանափակված է, բայց ոչ արգելված։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով