panarmenian.net: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը։
Նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
Առաջարկվում է մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ վճարովի գովազդ տեղադրել, որը կցուցադրվի 18:00-00:00-ն: Իսկ սոցիալական անվճար գովազդը կհեռարձակվի ժամը 00:00-ից մինչև 18:00-ն։
Վճարովի գովազդը լրացուցիչ ֆիանանսական հոսքեր կապահովի, ինչը թույլ կտա Հանրայինին տեխնիկական վերազինման և եթերացանցի վերանայման հարցը լուծել։
Մինչև 2014 թվականը Հանրային հեռուսընկերությունն իրավունք ուներ առևտրային գովազդ տեղադրելու, բայց օրենքի փոփոխությունից հետո հեռուստաընկերությունը զրկվել է դրանից և հավելյալ ֆինանսական միջոցներից։