ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման օրերը չեն փոխվել. վարչապետի խոսնակ |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանապետի նշանակման օրերը չեն փոխվել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Մարտի 19-ին, լրանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի և ոստիկանապետի պաշտոնակատարի օրենքով սահմանված ղեկավարման վեցամսյա վերջնաժամկետը:

Նրանք նշանակվել էին 2019 թվականի սեպտեմբերի 19-ին: Մանե Գևորգյանն ասաց, որ կառավարությունն աշխատում է բնականոն և նշանակումները կլինեն: Վարչապետի խոսնակը չմանրամասնեց՝ արդյո՞ք ԱԱԾ տնօրեն է նշանակվելու Էդուարդ Մարտիրոսյանը, իսկ ոստիկանապետ՝ Արման Սարգսյանը:

Նրանք այս պահին ժամանակավորապես կատարում են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնակատարի պարտականությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով