factor.am: ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբը հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվան կարանտինային գոտու կվերածվի, գրում է «Վեդոմոստին»:
«Տեղեկությունները կեղծ են: Խնդրում եմ առաջնորդվել օպերատիվ շտաբի պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ, մայրաքաղաքային օպերատիվ շտաբի ղեկավար Անաստասիա Ռակովան:
Միաժամանակ, արդեն պաշտոնապես հայտնի է որոշ սահմանափակումների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մինչև ապրիլի 10-ը ցանկացած փողոցային զանգվածային միջոցառման անցկացման արգելք է սահմանել, իսկ փակ տարածքներում կազմակերպվող միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 50-ը:
Մարտի 21-ից էլ փակվելու են բոլոր պետական հանրակրթական դպրոցները, մարզադպրոցներն ու նախակրթական հաստատությունները: