Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման համաշխարհային տվյալները՝ նշեց, որ ոչ մի երկիր երաշխավորված չէ վիրուսի ներթափանցումից, սակայն ինչպես շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը, ամեն ինչ անում է, որպեսզի նվազեցնի դեպքերի քանակը։

Անդրադառնալով տրասպորտային միջոցների ախտահանմանը, Նանուշյանը նշեց, որ նախարարությունը կազմավորել է ախտահանման ուղեցույցը, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է ախտահանում իրականացնել, եւ ուղեցույցները ուղարկվել է քաղաքապետարաններին եւ սպասարկող ընկերություններին։

Իսկ թե ինչպես են ընտրվում այն անձինք ովքեր թեստավորվում են, վերջինս նշեց.

«Քանի որ վիրուսը նոր է եւ շատ հարցեր կան, բուժման եւ աշխատանքի հիմքում ընդունում ենք միջազգային գործընկերների առաջարկները եւ ԱՀԿ-ի ուղեցույցի հիման վրա թարմացվել եւ ադապտացվել է մեր ուղեցույցը։ Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն, եւ վարակի տարածվածություն ունեցող երկրից են ժամանել կամ ունեն կապ վարակակիր անձի հետ, այսինքն մենք թեստավորում ենք այն մարդկանց, որոնք համապատասխանում են դեպքի սահմանմանը» ։

Ըստ նրա՝ մեկուսացնում են, որպեսզի հնարավորինս խուսափեն վարակի տարածումից. «Եթե անձանց մեկուսացնում ենք, չի նշանակում, որ նրանք հիվանդ են, հնարավոր է ՝նրանց մոտ զարգանա վիրուսը, հնարավոր է՝  ոչ»։

Թեստերի վերաբերյալ նշեց, որ մինչեւ շաբաթվա վերջ 5000 -ից ավելի թեստ կունենան։

Բուժման ընթացքի մասին խոսելով ասաց, որ անհրաժեշտության դեպքում ենք բուժում նշանակում, կորոնավիրուսով հայտնաբերված քաղաքացիներից միայն երկուսն են բուժում ստանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով