Կառավարության կողմից արտակարգ դրություն մտցնելու որոշումից անմիջապես հետո անհապաղ հրավիրվելու է ԱԺ հատուկ նիստ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Կառավարության կողմից արտակարգ դրություն մտցնելու որոշումից անմիջապես հետո օրենքի ուժով անհապաղ հրավիրվելու է Ազգային Ժողովի հատուկ նիստ։

Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվելու են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով