Ադրբեջանը պատրաստվում է նոր զինետեխնիկա գնել Թուրքիայից |ermenihaber.am|

ermenihaber.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանը Թուրքիայից շարունակելու է ժամակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ գնել։

Ադրբեջանի ՊՆ֊ի գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Հասանովի, նախարարության ներկայացուցիչների և զինուժի հրամանատարների մասնակցությամբ տեսակոնֆերանս է կազմակերպվել։

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասանովը կարևորել է զորավարժությունների ընթացքում կառավարման ամենաժամանակակից մեթոդների կիրառումը։

«Այսուհետև ևս շարունակելու ենք յուրացնել թուրքական զինուժի մարտական փորձը, դա ներառել մեր բանակի պատրաստվածության պլանում, ռազմական համագործակցությամբ իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև գնել թուրքական արտադրության ժամանակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ»,֊նշված է հայտարարությունում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով