ԱՄՆ-ի վարակված 10 զինծառայողների փաստը ֆեյսբուքյան էջերի կողմից վերագրվում է հայկական բանակին |infocheck.am|

infocheck.am: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այսօր հայտնեց ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված՝ իրենց 10 զինծառայողների մասին։ Այս տեղեկատվությունը խեղաթյուրված տարբերակով տարածվում է ֆեյսբուքի հայկական տիրույթում։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Մտքեր. Հավերժությունը ֆեյսբուքյան էջին, որը, տեղադրելով նյութի հղումը, գրել է՝ «Պաշտպանության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակված 10 զինծառայողների մասին»՝ տպավորություն ստեղծելով, թե խոսը Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարության հայտարարության մասին է, և դեպքը տեղի է ունեցել հայկական բանակում։

Նշենք, որ ապատեղեկատվություն տարածող այս էջն ունի ավելի քան 34 հազար հետևորդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով