shantnews.am: Լիբանանի իշխանությունները 10 օրով փակել են բոլոր սահմանային անցումները քաղաքացիների ժամանման համար. դա կանխարգելիչ միջոց է երկրում կորոնավիրուսային համաճարակի բռնկումը կանխելու համար, հայտնում է РИА Новости-ն:
Միակ երկիրը, որի հետ բաց են Լիբանանի ցամաքային սահմանները, Սիրիան է: Ուրբաթ օրվանից լիբանանյան սահմանապահները թույլ են տալիս երկիր մուտք գործել միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հավատարմագրված աշխատակիցներին:
«Երկուշաբթի օրվանից մուտքն ամբողջովին փակ կլինի դեռևս 10 օրով: Դա պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներով» – ասել է սահմանին հերթապահող աշխատակիցներից մեկը:
Նաև հրամայվել է փակել ռեստորաններն ու հասարակական սննդի կետերը:
Լիբանանում արդեն իսկ պաշտոնապես հաստատվել է մահվան երեք դեպք և կորոնավիրուսից բուժման մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 77 մարդ: