Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում՝ գողանալով մարդկանց տվյալները

Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, բանկային ու այլ տվյալներ, որոնք պահվում են բրաուզերում։ Այս մասին տեղեկանում ենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջից։

Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների (օրինակ՝ https://coronavirus.jhu.edu/map.html) կեղծվածները առաջարկում են, որ ֆայլը ներբեռնեք ու տեղադրեք համակարգչում` կորոնավիրուսի մասին վերջին թարմացումներին տեղեկացված լինելու համար։

Նման խարդախությունների զոհ չդառնալու համար խորհուրդ է տրվում հետևել տեղեկություններին միայն ստուգված հարթակներում, որոնցից են՝

Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝
https://coronavirus.jhu.edu/map.html

https://www.worldometers.info/coronavirus/

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ https://ncdc.am/coronavirus/

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով