Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտարարել է, որ ինքն ու կինը՝ Ռիտա Վիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով Ավստրալիայում նկարահանումների ժամանակ։ Այս մասին դերասանը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։
Հենքսի խոսքով՝ ինքն ու կինն ունեցել են վարակի ախտանշաններ, որից հետո կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Թեստի արդյունքները դրական են եղել։ Այս պահին Հենքսն ու կինը մեկուսացված են։
Լիլիթ Հարությունյան