tert.am: Իրանի իշխանությունները համաձայնել են Ուկրաինային փոխանցել հունվարին խոցված Boeing 737-800-ի «սև արկղերը»: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն:
«Իրանի ներկայացուցիչ Ֆարհադ Փարվարեշը Մոնրեսալում կայացած նիստում ասել է. «Իրանը համաձայն է «սև արկղերն» ուղարկել Ուկրաինա, որտեղից դրանք կփոխանցվեն Ֆրանսիային, եթե հավելյալ փորձաքննություն անհրաժեշտ լինի»»,- գրել է դեսպանն իր թվիթերյան էջում: