tert.am: Իտալիայում մինչև ապրիլի 3-ը կդադարեցվեն «բոլոր մակարդակներում» անցկացվելիք բոլոր մարզական միջոցառումները: CNN-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի նման որոշում է կայացրել երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն:
Որոշումն ընդունվել է կոմիտեի նախագահ Ջիովանի Մալագոյի և թիմի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը չի տարածվում միջազգային մրցաշարերի վրա, որոնց մասնակցում են ակումբներն ու ազգային հավաքականները, քանի որ նման մրցումները կոմիտեի իրավասության տակ չեն գտնվում:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը կրճատել է իր լիագումար նիստն այս շաբաթ: Խորհրդարանը Բրյուսելում կաշխատի միայն մարտի 9-ին և 10-ին, և այս շաբաթ որևէ քվեարկություն չի անցկացնի: Երկու որոշումներն էլ ընդունվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: