ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է ղեկավար կազմի խորհրդակցություն

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերի զորամասերում վերջին շաբաթներին իրականացված օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքները։ Նշվել է, որ ժամկետային զինծառայողների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսներ /սմարթֆոններ/, որոնք վերադարձվում են զինծառայողների ծնողներին։ Գործընթացը շարունակվում է, և ռազմական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ։

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ևս մեկ անգամ ընդգծել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի և արատավոր երևույթների բացառման ուղղությամբ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը, հանձնարարականներ տվել ռազմական ոստիկանության տարբեր օղակների ղեկավարներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով