lragir.am: Ընդառաջելով ՀՀ Ազգային ժողովի որոշումին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սփյուռքահայությանն ուղղված կոչին, զորակցելու ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք մեր ժողովրդի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կամարտահայտությանը, և ընդառաջելով Հունաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների առաջարկություններին, առ այն, որ մեծ թվով հայրենակիցներ հակառակ երկիր մեկնելու իրենց ցանկությանը, հասկանալի պատճառներով հնարավորություն չեն ունենալու մասնակցել կազմակերպվող հանրաքվեին,
Հունաստանում կազմակերպվելու է Սահմանադրական փոփոխությունների ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ, շարունակելով աջակցել հայրենի ժողովրդի պայքարին, հանուն Հայաստանի օրինական պետականության, ինքիշխանության, պետական ինստիտուտների առողջացման և ապակոռուպացման, ինչու ոչ նաև Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդման։
Վստահ ենք, որ Հունաստանում բնակվող հայերը, ինչպես 2018 թ.-ի ապրիլի 21-ի օրհասական օրը, որ համախմբվելով Աթենքի կենտրոնական «Սինդաղմա» հրապարակում, իրենց զորակցությունը հայտնեցին Երևանի փողոցներում հանուն արժանապատվության ընթացող իրենց քույրերի և եղբայրների ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ, այս առիթով ևս լսելի կդարձնեն իրենց միահամուռ ձայնը։
Այս նպատակով,
- Հունահայ համայնքի մի շարք հարգելի դեմքերի մասնակցությամբ կազմակերպվելու է վերկուսակցական ընտրական անկախ հանձնաժողով, որը վայելելու է համայնքի կառույցների մեծամասնության և ժողովրդի հարգանքն ու համակրանքը։
- Հայտարարվելու են համացանցային և այլ կապի միջոցներ, ապահովելու համար հանրաքվեի քննարկումների և կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու մեր հայրենակիցների հնարավորությունը։
- Խորհրդանշական հանրաքվեին, առանց խտրականության առիթ են ունենալու մասնակցել համայնքի բոլոր հայերը՝ անկախ նրանց գաղափարական պատկանելությունից և ՀՀ քաղաքացի լինել-չլինելուց։
Հունաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք, իրենց մասնակցությունը բերել Հայրենիքի անկախ պետականությանը զորակցող այս քայլին։
Խորհրդակցություններից հետո հայտարարվելու է քվեարկության ընթացակարգի մանրամասնությունները։
Ձեր առաջարկություններով, զորակցե՛ք ի սեր Հայաստանի ընթացող այս նախաձեռնությանը։
Հունաստանում «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» նախապատրաստող ժամանակավոր հանձնախումբ
Աթենք, 9 մարտի 2020 թ․
«Հայաստան» Լրատվական ցանց