armenpress.am: Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: Հանդիպումն ընթանում Է դեմ առ դեմ:
Ինչպես ճշտել Է Ռուսաստանի ղեկավարը, Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրությունն այն աստիճան Է սրվել, որ պահանջում Է ուղղակի անձնական խոսակցություն:
«Ինչպես որ դուք խնդրել Էիք, մենք պատրաստ ենք խոսակցություն սկսել դեմ առ դեմ, իսկ հետո անհրաժեշտության դեպքում ներգրավել մեր գործընկերներին»,-ասել Է Պուտինը:
Թուրքիայի պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, ֆինանսների նախարարը, ինչպես նաեւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը: