ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ

ԱԺ-ն ընդունեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Ըստ նախագծի ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ։

Գործող կարգավորումներով ֆիզիկական անձինք իրավունք ունեն հանրապետության տարածք ներկրել անձնական օգտագործման դեղամիջոցներ, մասնավորապես թույլատրվում է ներկրել 3 տուփ 10 անուն դեղամիջոցներ։ Սակայն հեղինակի  խոսքով այս իրավունքը չի տարածվում փոստային փոխանցումների վրա։

«Հաճախ ֆիզիկական անձանց համար անհրաժեշտ փոստով ստացվող դեղամիջոցները ոչնչացվում են ՊԵԿ աշխատակիցների կողմից։ Դեղամիջոցների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 3 տուփը, բայց հիվանդի համար դեղամիջոցների ավելի մեծ ծավալի անհրաժեշտության մասին բժշկի եզրակացոթյան առկայության դեպքում առավելագույն չափը կարող է մեծացվել»,-նշեց Գաբրիելյանը։

ՊԵԿ-ը պետք է  վիճակագրություն վարի՝ ստացված միջոցների վերաբերյալ, կոռուպցիոն դրսևորումները բացառելու և  օրենքով նշված  ծավալները պահպանելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով