tert.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեքշաբթի օրը հրաման է արձակել երկրի Ազգային խորհրդում (միապալատ խորհրդարան) ընտրություններ անցկացնելու մասին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետության ղեկավարի գրասենյակին, խորհրդարանական ընտրությունները նշանակվել են ապրիլի 13-ին: