armtimes.com: Հայաստանում շարունակվում են կորոնավիրուսի նոր ենթատեսակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի բժշկական հաստատություններում կսահմանափակվեն տեսակցությունները: Առողջապահության նախարարությունից արդեն ուղարկվել են շրջաբերական գրություններ տարբեր ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կենտրոններին, այդ թվում՝ մասնավոր կառույցներին, որպեսզի սահմանափակվեն տեսակցությունները:
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը: