Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ արդեն գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացիներին Կադաստրի կոմիտե դիմումներ ներկայացնելու առցանց, առանց գրասենյակներ այցելելու։
Փոփոխությունների արդյունքում կայքը դարձրել է ավելի մատչելի, և ավելացվել են նոր ծառայություններ անշարժ գույքի գնահատողների և գեոդեզիստների ու չափագրողների համար։ Այստեղ դուք կարող եք հետևել ձեր դիմումների ընթացքին, կատարել տեղեկատվության հարցում, ձեռք բերել էլեկտրոնային քարտեզներ և կատարել մի շարք այլ գործարքներ։
Հարգելի՛ մասնագետներ, դուք ձեր դիմումները այսուհետ կարող եք ներկայացնել այս հարթակով՝ խնայելով ձեր ժամանակը և ռեսուրսները։
Կոմիտեի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կտեղադրվեն ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք կօգնեն հեշտությամբ օգտվել կայքից»։