«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած Հայաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։
Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։
Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։
Լուրեր էին տարածվել, թե «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի քաղաքացի՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ: Սակայն ԲԿ-ն հերքել էր լուրը և տեղեկացրել, որ այսօր մահացած անձը ՀՀ քաղաքացի էր և նրա լաբորատոր հետազոտության արդյունքները դեռ հայտնի չէին: