tert.am: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը և պարտադիր բուժապահովագրության պետական գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել:
Հայտարարության համաձայն՝ 23 մարդ, որոնք Իրանից են վերադարձել, բուժզննություն անցնելու նպատակով տեղափոխվել են Ջալիլաբադի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նախնական ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանցից երկուսի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում է եղել:
Նշվում է, որ հետազոտությունները կշարունակվեն մինչև կարանտինի ժամկետի ավարտը:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր Իրանից ժամանակ 4 մարդու հոսպիտալացման մասին: