Սեփական երկրի առջև մեղք գործած դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արամ Մանուկյան |aysor.am|

aysor.am: Դատավորները, որոնք մեղք են գործել սեփական երկրի, օրենքի և միջազգային հանրության առջև, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Գոնե նրանց համակարգից հեռացնելու հնարավորությունը պետք է որպես շանս օգտագործվի, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։

«Ես ԱԺ նախագահին ներկայացրել եմ դատավորների ցուցակ, որոնք մեղք են գործել արդարադատության առջև, որոնք կայացրել են ապօրինի ակտեր՝ որոշելով մարդկանց ճակատարգրեր, վարկաբեկոլով ՀՀ բարի համբավը։ Արդյունքում ՄԻԵԴ-ից գալիս են վճիռներ՝ գնալով ավելի շատ, թե որքան մարդկանց իրավունքներ են ոտնահարվել։ Հայաստանն այդ դատավորների կողմից ընդունված ակտերի պատճառով դեռ շատ վնասներ է կրելու», – համոզմունք հայտնեց բանախոսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով