Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն՝ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի. հայտարարություն |news.am|

news.am: Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը եւ սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ):

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դրա արդյունքում սկիզբ դրվեց եւ մինչեւ օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետեւանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը։

Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաեւ քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետեւաբար այն չի նպաստում երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լինելով միակ այլընտրանքային, գաղափարական, ընդդիմադիր ուժը եւ ունենալով Հայաստանի ապագայի հստակ տեսլականը, պատրաստ է իր ողջ ուժն ու եռանդը ներդնել ժողովրդի շահերից բխող սահմանադրության կայացմանը։

Ներքաղաքական զարգացումների այս փուլում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն, չմասնակցելով գործնթացին եւ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով