Թուրքիայի նախագահը վաղը կժամանի Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ փետրվարի 25-ին կժամանի Բաքու: Այս մասին հաղորդագրությունը զետեղված է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 25-ին Բաքվում՝ նախագահներ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ, կայանալու է Թուրքիա-Ադրբեջան համագործակցության խորհրդի ութերորդ նիստը: Թուրքական կողմի տեղեկություններով` նիստի ընթացքում պատվիրակությունները կքննարկեն երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում է նախատեսված:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով