Առողջապահության նախարարությունը գործընթաց է տանում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար. Արտավազդ Վանյան |aysor.am|

<diaysor.am: v class=”html-content”>

ՀՀ առողջապահության նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Եթե չեմ սխալվում, մոտ 160 հազար հատ նորից ձեռք է բերվել և հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար», – ասաց նա։

Վանյանը նշեց՝ դեղատներում դիմակների պակասը ոչ միայն Հայստանում է, այլև մի շարք երկրներում։

«Այսօր ՏՄՊՊՀ-ն էլ է հայտարարություն արել ու դիմել տնտեսվարողներին, որ պետք չէ գները բարձրացնել, այս խնդիրը քննարկվում է հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից», – ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով