shantnews.am: Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսը վարակակրից մեկ այլ մարդու կարող է փոխանցվել մինչև՛ ախտանշանների ի հայտ գալը, այսինքն` բարձր ջերմության, հազի ախտանիշներից երկու օր առաջ այն արդեն կարող է փոխանցված լինել նաև ուրիշներին։
Այս բացահայտման արդյունքում Չինաստանում նոր կորոնավիրուս ունենալու կասկածի տակ են հայտնվում ավելի մեծ թվով մարդիկ։ Փոխվել է վարակակրի հետ շփում ունեցած մարդկանց կատեգորիան։ Հիմա կորոնավիրուսի առկայություն են կասկածում նաև այն մարդկանց մոտ, որոնք մինչև 2 օր առաջ են շփվել հիվանդների հետ։
Սա նշանակում է, որ ջերմության չափումները արդյունավետ են միայն արդեն լիարժեք հիվանդներին հայտնաբերելու համար։ Բայց դրանից արդեն երկու օր առաջ նրանք արդեն սկսել են տարածել վարակը։