Տիգրան Եսայանը վստահեցրեց՝ ոստիկանության բարեփոխումների արդյունքում կադրային ջարդ չի լինելու |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության բարեփոխումները լինելու են շատ սահուն: Փետրվարի 22-ին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Բարեփոխումները շատ սահուն են լինելու: Միանշանակ կարող եմ ասել, որ ոստիկանությունում կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, նրանք բոլորը կմնան և կաշխատեն` անկախ նրանց ով լինելուց»,- ընդգծեց Եսայանը:

Նա նշեց, որ նախատեսվում է պարեկային նոր ծառայություն ստեղծել և, բնականաբար, նոր գործառույթներ պահանջող ծառայությանն անհրաժեշտ են նոր չափորոշիչներ:

«Ինչ վերաբերում է նրանց, ովքեր դուրս կմնան ծառայությունից, կտեղափոխվեն ոստիկանության տարբեր այլ ծառայություններ»,- վստահեցրեց Եսայանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով