Մակրոնը հայտարարել է, որ հակամարտությունն Իդլիբում Եվրոպային սպառնում է միգրացիոն նոր ճգնաժամով |aysor.am|

aysor.am: Ֆրանսիան և Գերմանիան պնդում են՝ Իդլիբում անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական գործընթացը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ լքելով ԵՄ բյուջեի վերաբերյալ չհաջողված գագաթնաժողովը:

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ մարտերի ընթացքում Եվրոպան կկանգնի միգրացիոն նոր ճգնաժամի առաջ, նա փախստականների հնարավոր թիվը գնահատել է 2 միլիոն:

«Իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է. երեկ ևս երկու թուրք զինվոր է զոհվել, այսինքն՝ հարձակման սկզբից նրանց թիվը տասնյակ է: Դա կարող է հանգեցնել անվերահսկելի ռազմական էսկալացիայի», – հայտարարել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով