tert.am: Սիրիական բանակը «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ դաժան մարտերի արդյունքում ազատագրել է Հալեպ նահանգի արևմուտքում գտնվող Հան-Ասալ բնակավայրը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը 2012 թվականից ի վեր առաջին անգամ վերականգնել է ամբողջական վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ միջազգային ավտոմայրուղու նկատմամբ և պայքար է մղում մայրուղուց հյուսիս-արևմուտք ընկած Հան-Ասալի շրջանում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել էր Հալեպ և Իդլիբ նահանգներում ավելի քան 600 քառ կմ մակերեսով տարածքի ազատագրման մասին: