aysor.am: Այդպես էլ չհիմնավորվեց սահմանադրության փոփոխությունների հրատապության անհրաժեշտութունը։ Մեկ օրում հակաիրավական գործընթացներով նախաձեռնվեց Սահմանադրական դատարանի դատավորների հեռացում, ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Մենք չենք կարող մաս կազմել այս պրոցեսին։ Ընտրվել է հակաիրավական ճանապարհ, իսկ «Լուսավոր Հայաստանը» իրավական պետության տեսլականն իրականացնողներից է։ Ցավոք, իշխանությունը գնում է այլ ճանապարհով, և մենք կարծում ենք, որ չպետք է մաս կազմենք այս հակաիրավական գործընթացին»,- համոզմունք հայտնեց խորհրդարանականը։