tert.am: Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել, Միքայել Մելքումյանն էլ ելույթ ունեցավ, հայտնեց մեր տեսակետը, որ մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որպեսզի լիարժեք քննարկենք և պահենք իրավական կողմը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ իրենք «Իմ քայլից» սպասում էին այս հարցով արձագանքի, որը չեղավ, այդ իսկ պատճառով չմասնակցեցին քվեարկությանը: Հարցին, թե իր կարծիքով՝ հանրաքվեի ժամանակ քաղաքացիները կողմ կքվեարկեն, թե ոչ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ինչ իմանամ, գնացեք մարդկանց հարցրեք, իրենք իրենց տեսակետը կասեն»։
Ի պատասխան հարցի, թե «Այո»-ի ճամբարում կլինեն թե «Ոչ»-ի, ԲՀԿ ղեկավարն ասաց, որ պատրաստվում են քաղխորհրդի նիստ հրավիրել, քննարկել և կհայտնեն իրենց տեսակետը:
«Մենք քաղխորհրդում կքննարկենք և պատասխանը ձեզ կասենք: Ես պետք է բոլորին լսեմ, ու մեծամասնությունը ոնց որոշի՝ էդպես էլ կանենք»: