Ասանժը բանտում կմնա արտահանձնման գործի քննության ընթացքում|armenpress.am|

armenpress.am: Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանը որոշել Է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բանտարկության մեջ կմնա նրա արտահանձնման գործի քննության ընթացքում:

Ապրիլին Ասանժին բանտ են նստեցրել գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու համար: Միաժամանակ դատարանը քննում Է նրան արտահանձնելու մասին ԱՄՆ-ի պահանջը. այդ գործի շուրջ լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին: Ավելի վաղ պաշտպանությունը հայտնել Էր, որ Wikileaks-ի հիմնադիրը կարող Է բանտից ազատվել սեպտեմբերի 22-ին, պատժաժամկետի կեսը կրելուց հետո:
«Դուք այսօր դատարանի առաջ եք կանգնել, որովհետեւ ձեր բանտարկության ժամկետը մոտենում Է ավարտին: Երբ դա տեղի ունենա, դուք պատիժը կրող բանտարկյալից կդառնաք այն մարդը, որին արտահանձնում Է սպառնում: Կարծում եմ, որ ես Էական հիմքեր վստահ լինելու, որ եթե ես ձեզ ազատեմ, դուք կրկին կթաքնվեք»,-ասել Է օկրուգային դատավոր Վանեսա Բարայթսերը, որը որոշումը կայացրել Է սեպտեմբերի 13-ին:
Նրա խոսքով՝ պաշտպանությունը խնդրագիր չի ներկայացրել գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
«Ես ձեր փաստաբանին հնարավորություն տվեցի գրավով ազատման խնդրագիր ներկայացնել ձեր անունից, բայց նա հրաժարվեց դա անել: Հնարավոր Է՝ ձեր գործի քննության ընթացքում փախուստի հետ կապված պատմության պատճառով»,-հավելել Է դատավորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով