Այդ փաստաթղթերը միայն բանակցելու համար են եղել. Սեյրան Օհանյանը՝ տարածքների մասին |lragir.am|

lragir.am: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ յոթ շրջանների հանձնման վերաբերյալ բանակցությունների մասին հարցին։

«Նախկինում ես արտահայտվել եմ՝ եթե Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է պայքարենք։ Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ։ Եթե խոսքը գնում է այդ փաստաթղթերի մասին, ապա այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են բանակցելու համար, ինչ-որ մի փաստաթղթի շուրջ բանակցելու համար։ Իսկ այդ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևիցե ոչ ոք ոչ մի խոսակցություն չի ունեցել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով